34076 դիտում
22:52 06-09-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ամբերդ ամրոցի ճանապարհին Jeep Cherokee-ն վթարի է ենթարկվել և կողարջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Սիփան Գրիգորյանը իր վարած Jeep Cherokee մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղից դեպի «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժաանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը, ովքեր մինչև փրկարարների ժամանումը, օգնություն են ցուցաբերել վարորդին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)