211652_close_icon
views-count2204 դիտում article-date 11:58 07-09-2021

Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու քրեական գործը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այն քննվելու է Սյունիքի մարզի իրավասության դատարանում։ Քրեական գործը քննելու է դատավոր Գնել Գասպարյանը:

Մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 6 անձ՝ Ավետ Սարգսյանը, Սեյարն Արիստակեսյանը, Գոռ Մանուչարյանը, Գրետա Թունյանը, Նունե Գասպարյանը եւ Վարդան Իվանյանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Նմանատիպ նյութեր