1547 դիտում
18:40 07-09-2021
Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների մեկնարկին առնչվող հարցին:
«Այս գործողությունը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- նշել է Վահան Հունանյանը:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
10:38 10-03-2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ հրատապ է ԱՄՆ-ի համար. Փրայս
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան