211652_close_icon
views-count3934 դիտում article-date 09:35 09-09-2021

Ինչու էինք 90-ականներին հաղթում, իսկ այժմ՝ պարտվում․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը․

Վերջերս իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյան Լևոնն ասաց, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումը յուրօրինակ համալսարան էր շուրջ երկու սերունդների համար: Վերջինս կարծիք հայտնեց նաև, որ 2020 թ. սկսած իրար հաջորդող պարտությունները պայմանավորված են արդի սերնդի՝ համալսարան չունենալու հանգամանքով:

Առաջին նախագահի այլաբանությունը հասկանալի է: Իմ կողմից ավելացնեմ, որ, բացի այլաբանական համալսարաններից, լինում են նաև իրական համալսարաններ: Նոր սերունդը չունի ո՛չ այլաբանական, ո՛չ էլ իրական համալսարաններ:

Այժմ հասկանալու համար այդ ամենը՝ տեսնենք, թե ով է այսօր ղեկավարում Մայր համալսարանը:

1. Բուհի այսրոպեական ժ.պ. Հովհաննիսյան Հովհաննեսն է: Նա՝

ա. Կասկածվում է գրագողության մեջ: Այն, որ վերջինիս դոկտորական ատենախոսությունը պարունակում է գրագողության տարրեր, չի հերքվել անգամ ԲՈԿ-ի կողմից: Հովհաննիսյան Հովհանների դոկտորական ատենախոսության պաշտպանության իրավաչափությունը վիճարկվում է վարչական դատավարության կարգով:

բ. Կասկածվում է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձին հետևելու մեջ: 2014 թ. հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16.44-ին, անձամբ ես Հովհաննիսյան Հովհաննեսին խնդրեցի պարզել, թե որ խաղատուն է այցելում ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նույն օրը՝ Երևանի ժամանակով ժամը 18.05-ին, Հովհաննիսյան Հովհաննեսն ինձ տեղեկացրեց, որ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը լինում է «Շանգրիլա» խաղատանը:

գ. Կասկածվում է հարազատ երեխաների նկատմամբ պարտավորությունները չկատարելու մեջ: Դրա վերաբերյալ ծանոթանում ենք թիվ  ԵԴ/41349/02/19  և ԵԴ/41548/02/19 քաղաքացիական գործերից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություններից:
դ. Չեմ ցանկանում անդրադառնալ Հովհաննիսյան Հովհաննեսի այլ հետաքրքրություններին (օրինակ՝ հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ նա կողմ է դիակիզմանը): Կան նաև տվյալներ, որոնք ենթակա չեն հրապարակման:

2. Բուհի պրոռեկտորներից մեկն Իսրայելյան Արթուրն է: Նա՝

ա. Հայտնի է որպես նախկին ԿԳՄՍ նախարար, այժմ Փաշինյան Նիկոլի գլխավոր խորհրդական Հարությունյան Արայիկի մտերիմ:

բ. Հայտնի է որպես ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ իրականացնող անձ: 

3. Բուհի պրոռեկտորներից մեկն Ասրիյան Էլինան է: Նա ՝

ա. Հայտնի է որպես թիվ ԵԱՆԴ/0065/04/17 սնանկության գործի կարևոր դերակատար: Գործից պարզում ենք, որ Ասրիյան Էլինայի ամուսինը միայն ՀՀ տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է խոշոր չափի վարկ՝ շուրջ 40 մլն ՀՀ դրամ, այն չի վերադարձրել, դիմել է սնանկության դատարան և դատարանի վճռով սնանկ ճանաչվել: Իսկ սնանկ ճանաչվելուց առաջ ամուսնալուծվել է:

4. Բուհի պրոռեկտորներից մեկը Բարխուդարյան Ռաֆայելն է: Նա՝ 

ա. Ոչնչով հայտնի չէ, ինչն ավելի տագնապալի է:

Այժմ վերադառնանք Տեր-Պետրոսյան Լևոնի՝ նոր սերնդի, պարտությունների և համալսարանի մասին արտասանած մտքերին: Արդյո՞ք ԵՊՀ-ի այսօրվա ղեկավարները կարող են նոր սերունդ դաստիարակել, որը հաղթանակներ կպարգևի մեզ: Երիցս ճիշտ է առաջին նախագահը՝ իհարկե ո՛չ: Իսկ գիտե՞ք, թե ինչու:

Այդ հարցին պատասխանելու համար հիշենք Մայր բուհի ղեկավարներին և հայտնի համալսարանականներին: Ռեկտորներ՝ Յուրի Ղամբարյանին, Հակոբ Մանանդյանին, Մկրտիչ Ներսիսյանին, Սերգեյ Համբարձումյանին, Ռադիկ Մարտիրոսյանին, նախկին համալսարանականներ՝ Վիկտոր Համբարձումյանին, Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Կոստան Զարյանին, Ռաֆայել Իշխանյանին, Լեոյին, Սերգեյ Մերգելյանին, Արտաշես Շահինյանին, ներկա համալսարանականներ՝ Վահրամ Դումանյանին, Սաղյան Աշոտին, Ղազինյան Գագիկին: Կպատկերացնե՞ք, որ վերջիններիցս որևէ մեկը  մեր երկրում հավատարմագրված դեսպանին հետևի, հարազատ երեխաների նկատմամբ պարտավորությունները չկատարի, գրագողության մեջ կասկածվի, դիակիզման քարոզ իրականացնի, էլ չեմ ասում նոութբուք տանելու անհաջող փորձ իրականացնի կամ բանկերի նկատմամբ պարտավորությունները չկատարի: Այդպիսի բան լինել չի կարող: Դա է պատճառը, որ 90-ականներին մենք հաղթող էինք, իսկ այժմ՝ պարտվող:  

Կարեն Հեքիմյան

Նմանատիպ նյութեր