211652_close_icon
views-count14311 դիտում article-date 15:58 10-09-2021

Երևանի քաղաքապետարանը մի՞թե չի տեսնում, որ դարն ապրած ծառը մանկապարտեզի սաների համար վտանգ է ներկայացնում, թե՞ սպասում են՝ արտակարգ դեպք լինի, որ նոր միջոցներ ձեռնարկեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաքում, եղել են դեպքեր, երբ ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել՝ վնասելով տանիքներ, ավտոմեքենաներ, պոկելով էլեկտրալարեր և այլն։

Այն, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ՝ իրենցից վտանգ ներկայացնող և դարն ապրած ծառեր, գաղտնիք չէ։ Գաղնիք է, սակայն, թե, ի վերջո, տեղական իշխանությունները երբ են աշխատանքներ իրականացնելու՝ լուրջ վտանգ ներկայացնող ծառերը հեռացնելով։

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական տարածքում՝ թիվ 2 մանկապարտեզի բակում, չորացած հսկայական բարդին մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։

SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիները, այդ թվում՝ մանկապարտեզի սաների ծնողներ, խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը գոնե կարճ ժամանակում վերացնի այդ ծառը՝ աչքի տակ ունենալով այն փաստը, որ օրեր առաջ մանկապարտեզի հարևանությամբ ուժեղ քամու հետևանքով հսկայական ծառը տապալվել և վնասել էր 2 ավտոմեքենա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր