211652_close_icon
views-count1940 դիտում article-date 23:30 10-09-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատեց բարոնուհու ներդրած ջանքերը  միջազգային տարբեր ատյաններում արցախահայության  ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշատպես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:

Իր հերթին Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է փաստերի հիման վրա բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր