1643 դիտում
21:33 14-09-2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց 2 նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով
2021թվականի սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով:
Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարության փոստի բաժնի պետի Ծովինար Գալստյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (XIX դ.), իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից:
Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև ռմբակոծումը, ինչպես նաև՝ եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկը:
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմբակոծվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարք:
Թողարկման օրը` 14 սեպտեմբերի2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը`105,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 25 000 հ.

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
18:06 30-05-2017
Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին