211652_close_icon
views-count47449 դիտում article-date 09:49 16-09-2021

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է մայթեզրի քարերին, ապա ծառին. կան վիրավորներ, 2 անվահեծանները կոտրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենայի աջ կողմի անվահեծանները կոտրվել էին։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր եր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր