211652_close_icon
views-count8397 դիտում article-date 13:06 17-09-2021

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գևորգ Էմին-Տերյան

Գևորգ Էմին-Տերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27֊ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել: 

Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։

Ոչ հարգելի իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ոչ ես, ոչ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։ 

Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի  ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր