211652_close_icon

Վերացվել է «Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3021 դիտում article-date 21:18 17-09-2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Շիրակի մարզ, ք. Գյումրի) արտադրական գործունեության կասեցումը:
 
«Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղեն արտադրող այս ընկերությունում հայտնաբերվել էին օրենսդրությւամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնք սահմանված ժամկետում շտկվել են:   
  
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր