39449 դիտում
21:13 17-09-2021
Կասկադյորական ավտովթար Կորեայի ձորում. 30-ամյա վարորդը Nissan Versa-ով մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտաօօգնության բժիշկների հերթպահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Nissan Versa-ով մոտ 150 մետր ձորը գլորված մեքենայի վարորդ ներկայացած, 30-ամյա Գրիգոր Սարգսյանին:
Վերջինս բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Հրշեջ-փրկարարները, մեծ դժվարությամբ իջնելով ավտոմեքենայի մոտ, փակել են գազաբալոնի փականն ու հոսանքազրկել այն:
Օպերատիվ են գործել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2 –րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը:
Վերջիններս տեղում նաև ուժեղացված ծառայություն են իրականացրել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Փաստի առթիվ պարեկ Ռ. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)