211652_close_icon
views-count140855 դիտում article-date 22:42 20-09-2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ իրականացվել է «9-ը՝ ուտես փղի․․․ » օպերացիան. կեղծ 9-ներով KIA-ն տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար  Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ իրականացվել է «9-ը՝  ուտես փղի..․ » հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ KIA մակնիշի  999 99 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքում՝ հիմնականում գիշերային ժամերին,  շրջում է նշված ավտոմեքենայով, երբեմն չարամտորեն խախտելով ճանապարհային  երթևեկության կանոնները:

Այսօր պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում նկատում է օրինախախտ  «հերոսին»  ու վայրկյաններ անց  KIA-ն  տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք՝ ժողովրդին հայտնի նախկին «փոսի գաի»:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ պարզվում է,  որ պարեկային ծառայությունում  ստացած տեղեկությունը հավաստի է՝ ավտոմեքենայի համարանիշները կեղծ են, նրա  վրա պետք է լինեին   99 MR 969 համարանիշները, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Երևան քաղաքի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Իսկանդարյանի անվամբ:

Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր