5288 դիտում
13:53 21-09-2021
Մեր պետականությունը ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած․մեր հանրությունն ինքնության խոր ճգնաժամ է ապրում. Մարության
Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր ազգի ամենակարևոր օրերից մեկն է. Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։
Կերազեինք այս իսկապես տոնական օրը դիմավորել անխառն տոնական տրամադրությամբ։
Մինչդեռ, մեր պետականությունն այսօր ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած, մեր հանրությունն ինքնության խոր ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթից։
Միայն իրերն իրենց անունով կոչելով, մեզ պատուհասած ողբերգության ամբողջ ծավալը գիտակցելով ու մեր խնդիրները ճշգրիտ ախտորոշելով կկարողանանք հաղթահարել այս ամենն ու դուրս գալ դեպի զարգացման ու հաղթանակի ուղի։
Խոնարհվում եմ Հայաստանի անկախության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։
Նրանք են, որ ստիպում են մեզ ձգվել, հավաքել ուժերն ու լավատես լինել։
Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը, մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին։
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հավերժական Հայաստանը»։

Նմանատիպ նյութեր
2233 դիտում
22:44 08-02-2021
Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ․ ՄԻՊ-ը բոլորին կոչ է անում սթափվել
1558 դիտում
14:33 21-09-2021
Այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»