1952 դիտում
17:15 22-09-2021
Դեռահասների համար Հայաստանում ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ Teenslive.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեռահասների համար Հայաստանում ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ Teenslive.am, որտեղ նրանք իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ կստանան:
Նորություններ, շատ կարևոր թեմաներով հետաքրքիր քննարկումներ մասնագետների հետ. այս ամենի մասնիկը կարող են դառնալ բոլորը:
Հարթակի մասին պատմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության և առողջապահության հարցերով խորհրդատու Տիգրան Եպոյանը, Դեռահասային առողջության ծրագրերի համակարգող, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան և երեխաների, դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանը: «2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցեց TEENSLIVE կայքի ստեղծմանը, որը պետք է օգներ երիտասարդ տղաներին ու աղջիկներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները` հարաբերությունների, հաղորդակցության, սիրո և բարեկամության, հասունանալու և շատ այլ հարցերի շուրջ:
Այս ամենի վերաբերյալ ուզում ես հարցնել, երբ մոտ 13-15 տարեկան ես, բայց չգիտես, թե ո՞ւմ, կամ ամաչում ես հարցնել: Դեռահասները տարբեր բնույթի հարցեր ունեն, բայց միշտ չէ, որ նրանք կարող են հարցեր տալ իրենց շրջապատող մեծահասակներին։ TEENSLIVE-ը հենց այն հարթակն է, որտեղ դեռահասներին հուզող տարբեր թեմաներով անանուն հարցերի պատասխանները կան:
Ճշգրիտ, գիտական հիմնավորված տեղեկատվությունը հասունանալու, հարաբերությունների և առողջության մասին օգնում է երիտասարդներին հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց հետ, քանի որ նրանք փոխվում են, ինչպես է փոխվում նրանց մարմինը, նրանց մտքերը, նրանց հարաբերությունները միմյանց և ծնողների հետ: Պարզ և մատչելի լեզվով ներկայացված այս տեղեկատվությունը, առանց ավելորդ նոտաների, կպչուն խորհուրդների, օգնում է հավասարակշռված որոշումներ կայացնել, հոգ տանել առողջության մասին, կառուցել հարաբերություններ, խուսափել վտանգներից և ռիսկային իրավիճակներից:
Իսկ եթե մարդը դժվար ընտրության առջև է գտնվում և չգիտի, թե ինչպես վարվել կամ ցանկանում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ապա միշտ կարող են դիմել մեր մասնագետներին: Կայքից օգտվել խորհուրդ ենք տալիս նաև ծնողներին: Կայքի հոդվածները կօգնեն ծնողներին ավելի լավ հասկանալ դեռահասի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները»:
Այս կայքը մեկնարկել է ռուսերեն և ուկրաիներեն, իսկ մի քանի տարի անց մշակվել է ռումիներեն տարբերակը` Մոլդովայի երիտասարդների համար: Նմանատիպ կայք է ստեղծվել նաև Ղրղզստանում, այժմ այնտեղ գործում է ինստագրամյան էջը: 2017 թվականին «Արաբկիր» բժշկական կենտրոնի գործընկերների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (ԿՏՏԻ) սկսեց քննարկել հայ աղջիկների և տղաների համար նման կայք ստեղծելու հնարավորությունը։ Այսպես 2018 թվականի փետրվարին ստեղծվեց հայկական ԹԻՆՍ-ը` Teenslive.am:
Սա Հայաստանում առաջին կայքն էր, որտեղ պատանիները կարող էին ոչ միայն գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը, այլև նաև հարց ուղղել մասնագետներին, որոնց պատասխանները չեն վնասի երիտասարդներին։ Հիմա բազմաթիվ հարցերով դիմում են հազարավոր երիտասարդներ:
Ամեն օր հարթակ այցելում է ավելի քան 70 հոգի, իսկ կայքի նյութերը դիտում են ավելի քան 250 հոգի, ինչը Հայաստանի համար վատ ցուցանիշ չէ: Հետաքրքրության շրջանակը օրեցօր ավելանում է: Հայ դեռահասների համար նման ռեսուրս ստեղծելու գաղափարին իրենց աջակցությունն են ցուցաբերել «Արաբկիր» կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը եւ Սերգեյ Սարգսյանը:
Տրվող հարցերի եւ պատասխանների մասին մանրամասնեց Մարինա Մելքումովան.
«Նեղ մասնագիտական հարցադրումների դեպքում բաժանորդների հարցերին պատասխանում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետները, որոնք Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման լավագույն մասնագետներն են:
Կայքը բաց է բոլորի համար: Օգտվելու և կարդալու համար կայքը գրանցում չի պահանջում: Այս կայքն ի սկզբանե նախատեսված է նրանց համար, ովքեր մտնում են փոփոխության տարիքի մեջ, քանի որ յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակահատվածում է սկսվում, ապա կայքի նյութերը կարող են պահանջված լինել տարբեր տարիքային խմբերի համար: Չի բացառվում նաև այն, որ ոչ բոլոր ընտանիքներում է ձևավորվել մարմնի, վերարտադրողական և սեռական առողջության, սիրո և հարաբերությունների մասին բաց խոսակցության մշակույթը: Այսպիսով, նման գիտելիքներն ակտուալ են ցանկացած տարիքում: Այսօր կայքի հաճախորդների ավելի քան մեկ երրորդը 25-34 տարեկան երիտասարդներ են, գրեթե մեկ քառորդը՝ 18-24 տարեկան։ Ընդ որում, դժվար է ճշգրիտ գնահատել, թե կայքի բոլոր այցելուների մեջ ինչ մասնաբաժին են կազմում 18 տարեկանից փոքրերը, քանի որ կայքերի համակարգերի մեծ մասը թույլ չեն տալիս հավաքագրել այդ տվյալները: Շատ հաճախ ծնողներն էլ են հարցեր տալիս դեռահասների զարգացման, հոգեբանական խնդիրների մասին»:
Եվա Մովսեսյանը՝ թեմաների ընտրության, հաճախ տրվող հարցերի մասին.
«Կայքը բաժանված է 3 հիմնական բաժինների` ԿԱՐԴԱԼ, ԻՄԱՆԱԼ և ՀԱՐՑՆԵԼ: «Կարդալ» բաժնում հավաքված են ավելի քան 100 հոդված, որտեղ փորձագետները պատմում են սիրո եւ հարաբերությունների, առողջության, ինչպես շփվել հասակակիցների և մեծահասակների հետ՝ այդ թվում ծնողների հետ, ինչպես լուծել կոնֆլիկտային իրավիճակները, թույլ չտալ մանիպուլյացիայի ենթարկել իրեն:
Ինչպես չլինել կախված ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից: Ինչպես խուսափել բռնությունից, հետապնդումներից, հարկադրանքից, ինչպես վարվել բարդ իրավիճակներում, ում և ինչպես կարելի է դիմել օգնության համար:
Նույն թեմաներով պատասխաններ կարելի է գտնել «Հաճախ տրվող հարցեր» բաժնում: Իսկ եթե չգտնեն իրենց հարցի պատասխանը, այն անմիջապես կարելի է ուղղել մասնագետին: «Իմանալ» բաժնում դեռահասները կարող են ծանոթանալ հետաքրքիր գիտական, երիտասարդական և բժշկական վերջին նորություններին»: Շատ լավ գործում են կայքի ֆեյսբուքյան (ավելի քան 16,5 հազար հետևորդ) եւ Instagram-յան էջերը:
2018 թվականին ԿՍՍԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդական հաղորդակցական ծրագրերի պատասխանատու Ալեքսանդրա Իլիեվան և երիտասարդական մեդիա նախագծերի ոլորտում ճանաչված մասնագետ Արուսյակ Մկրտչյանը սկսեցին TEEMSLIVE.AM-ի հարթակի թարմացումը: Կամավորական սկզբունքների հիման վրա ստեղծվեց երիտասարդական մի խմբագրություն, որտեղ 16-23 տարեկան 20 պատանի ընգրկվեցին, որոնք անցել էին համապատասխան թրեյնինգներ եւ վերապատրաստում:
Նրանք ստեղծում են կայքի համար բովանդակություն եւ հոդվածներ՝ համապատասխան մասնագետների ուղղորդությամբ: Խմբագրության անդամները և նրանց կուրատորները միասին կազմում են կոնտենտ-պլանները և աշխատում են դրանց իրականացման վրա: Սովորաբար կամավորները Teensline-ում անցկացնում են 3-ից 6 ամիս, և ըստ կատարած աշխատանքի մենք բոլորին տալիս ենք բնութագրող նամակներ:
Նման մոտեցման շնորհիվ նախագծի մոտ հայտնվում են «դեմքեր» և տարեցտարի ընդլայնվող «ամբասադորների» թիմը՝ հավատարիմ բաժանորդների ու ակտիվիստների շնորհիվ, որոնք տարբեր ժամանակ եղել են նախագծի մի մասը և շարունակում են ակտիվորեն հետևել նրանց խմբագրությունում աշխատանքի ավարտից հետո։ Ի դեպ, կան երիտասարդներ, ովքեր որոշ ժամանակ անց վերադառնում են արդեն ոչ թե որպես կամավորներ, այլ որպես փորձագետներ և նորեկների ուսուցիչներ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2371 դիտում
14:44 18-07-2020
COVID-19-ի վերաբերյալ հայալեզու տեղեկատվական հարթակ է ստեղծվել
3823 դիտում
21:13 30-12-2016
Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կստեղծվի նոր հարթակ. կվերահանվեն բիզնեսին խոչընդոտող խնդիրները
Այս բաժնից
871 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1306 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
781 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch