211652_close_icon
views-count23558 դիտում article-date 17:39 22-09-2021

Արտակարգ դեպք Երևանում. Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը. մի քանի շենքերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին:
 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մի քանի  ժամ աշխատանքներ են իրականացրել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջ-փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն արդեն ամեն ինչ արել էին:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Վարորդ Հ. Ստեփանյանը  տեղում  ենթարկվել  է սթափության փորձաքննության,  պարզվել է,  որ նա եղել է սթափ:

Փաստի առիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր