211652_close_icon
views-count1961 դիտում article-date 21:55 22-09-2021

Կումանը հեռացել է մամուլի ասուլիսում հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ և հրաժարվել պատասխանել լրագրողների հարցերին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Կադիսի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում տեղի ունեցող փոփոխությունների մասին և հեռացել մամուլի ասուլիսից՝  չպատասխանելով լրագրողների հարցերին:

«Ակումբը ներկայումս գտնվում է տնտեսական և մարզական առումով ծանր իրավիճակում: Մենք պետք է կառուցենք նոր թիմ` առանց մեծ տնտեսական ծախսերի: Չպետք է սպասել մեծ հրաշքների Չեմպիոնների լիգայում:

Ակումբը գտնվում է վերակառուցման փուլում: Ժամանակ է պետք: Երիտասարդ խաղացողները կարող են աստղ դառնալ մի քանի տարի հետո, ինչպես դա տեղի ունեցավ Չավիի և Ինյեստայի հետ: «Բարսելոնայի» անձնակազմը և ֆուտբոլիստները հիացած են այն աջակցությամբ, որը նրանք ստացել են, հատկապես «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ»,- ասել է նիդերլանդացի մասնագետը:

Այս խոսքերից հետո մարզիչը հեռացավ ասուլիսից: Բացառված չէ, որ նա պատժվի նման արարքի համար, քանի որ նա խախտել է արձանագրությունը: Իսկ AS պարբերականը հայտնում է, որ Կումանն իր հայտարարությունը չի համաձայնեցրել ակումբի մամլո ծառայության հետ և բոլորի համար եղել է անակնկալ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր