113672 դիտում
22:12 22-09-2021
Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. 84–ամյա տղամարդը «Բերդ» բժշկական կենտրոնում մահացել է. նրան անգիտակից վիճակում «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել էին ուժային կառույցի ծառայողները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Ոստիկնաները պարզել են, որ վիրավորը Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ Բ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ազգականը՝ 38-ամյա Վարդան Բ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ընկերներ, Տավուշի մարզի բնակիչներ, 32-ամյա Արսեն Բ.-ի, 48-ամյա Մհեր Բ.-ի և 34-ամյա Գարիկ Ս.-ի հետ վիրավորին գտել են Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում՝ անգիտակց վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Վալոդ Բ.-ն նշված բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ գիտակցության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Բ.-ն, Մհեր Բ.-ն, Գարիկ Ս.-ն և Արսեն Բ.-ն ուժային կառույցների ծառայողներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: