1225 դիտում
09:25 24-09-2021
Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյուջեի քննարկումները սկսվում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 27-ին խորհրդարան ներկայացնել 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ըստ մեր աղբյուրների՝ կատարողականը կներկայացնի ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Այն դեռեւս կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Խաչատրյանի հետ խորհրդարան պետք է գա նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս քննարկումը հետաքրքիր է լինելու այն առումով, որ նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է ներկայացնի այն, ինչի ժամանակ ինքը ո՛չ նախարար է եղել ու ո՛չ էլ տեղյակ է, թե ինչ ծախսեր են իրականացվել ու ինչի համար:
Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանին այս օրերին «պատրաստում են» այդ քննարկմանը, քանի որ խորհրդարանի ընդդիմությունը կարող է տհաճ դրության մեջ դնել նորանշանակ նախարարին: Կարելի է ասել՝ ԿԲ նախագահին էլ ուղարկում են խորհրդարան Խաչատրյանին «թիկունք» լինելու, «դուխ տալու» համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2905 դիտում
09:27 21-10-2021
Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
1180 դիտում
09:53 16-03-2023
Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
2035 դիտում
09:14 15-04-2023
Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան. թեժ կլինի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1321 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2602 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ