211652_close_icon
views-count1920 դիտում article-date 21:24 27-09-2021

Պեպ Գվարդիոլա. Հուսով եմ, Մեսին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի Չեմպիոնների Լիգայում թիմերի հանդիպմանը:
 
«Այն, ինչ նա արել է իր կարիերայում, ավելի քան բացառիկ է: Հուսով եմ, որ վաղը նա կկարողանա խաղալ՝ ի շահ ֆուտբոլի:
 
Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն ֆանտաստիկ թիմ ուներ և մեր միջև հավասար հանդիպումներ եղան: Հիմա նրանք նաև Մեսի ունեն:
 
ՊՍԺ-ն լուրջ մրցակից է: Բայց դա այլ խաղ է, խմբային փուլ, ամեն ինչ այլ է: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Գվարդիոլան:
 
34-ամյա արգենտինացին ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել ՊՍԺ-ի երկու հանդիպում: Այսօր Լիոնելը թիմակիցների հետ մարզվել է և պետք է հայտավորվի «Սիթիի» հետ խաղին:
 
ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր