2032 դիտում
14:01 30-09-2021
Ծախսերը կաճեն 18,2%-ով, պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60,2%-ը. Կառավարությունը հավանություն տվեց 2022-ի բյուջեի նախագծին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2022-ի բյուջեի նախագծին:
Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով. «2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական ենթակառոուցվածքային, կրթական եւ սոցիալական միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծել 2022-ին եւ հետագա տարիներին կառավարության կողմից սահմանված տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու թիրախին հասնելու համար:
Նախատեսվում է, որ 2022-ին Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%: Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը՝ 242.2 մլրդ դրամ, իսկ պետական պարտքը 2022-ի տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 60,2 տոկոսը:
2022-ին բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 188.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը: Սա 2021-ի համեմատ ավելի է 18,2 տոկոսով:
Տնտեսական եւ սոցիական ենթակառուցվածքներին ուղղվող ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ աճ, դրանք 2022-ին կհասնեն ՀՆԱ 4,4 տոկոսի
Ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացմանն ուղղվող ծարգրերի բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարը կկազմի 288, 6 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 31,6 տոկոսով:
ԿԳՄՍ ոլորտներին տրամադրվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,4 տոկոսով:
Գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվելու է 25,1 մլրդ դրամ, ինչը մոտ 83 տոկոսով ավելի է, քան հատվացվել է 2021-ի բյուջեով:
Սոցիալական ապահովության ծրագրերի համար հատկացված է մոտ 580 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է շուրջ 15 տոկոսով:
2022 թվականի բյուջեի եկամուտները սահմանվել են 1 տրլն 946.2 մլրդ դրամ»:

Նմանատիպ նյութեր
1371 դիտում
10:51 04-11-2021
Սպասվում է, որ պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը. «Ժողովուրդ»
5857 դիտում
11:59 26-09-2024
Կառավարությունը հավանություն տվեց 2025թ. պետական բյուջեի նախագծին. Նախատեսվում է 5.6 % տնտեսական աճ
1433 դիտում
12:38 22-04-2021
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
Այս բաժնից
784 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված