211652_close_icon
views-count3080 դիտում article-date 22:40 30-09-2021

«Շոու մի սարքեք…Դատավորն իրավունք ունի ունենալ սեփական գույք». Դատավոր Խանդանյանը՝ 2,5 մլն արժողությամբ բիզնես ընկերության բաժնետոմս գնելու մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել:

Մասնավորապես, ինչպես դատարանում ներկայացվեց, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր