211652_close_icon
views-count1973 դիտում article-date 10:32 01-10-2021

Քրեականացնել կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ քննիչ հանձնաժողովների դեպքում պատիժ սահմանելով ազատազրկում՝ 5-7 տարի ժամկետով, իսկ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելու կամ տրամադրելու դեպքում՝ ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով։

«Պատճառը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմն է եւ դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձեւավորման հանգամանքը:

Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում հայ ժողովրդի հազարավոր հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատերազմից հնարավոր էր խուսափել կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել, որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել եւ կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավել եւս սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում է չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան, որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է՝ ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 12-րդ օրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր