211652_close_icon
views-count2687 դիտում article-date 17:37 03-10-2021

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային արգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց թե պոկում, թե հրումվարժությունում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանըդարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

 Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտումգրանցել էր 213 կգ արդյունք:

Նմանատիպ նյութեր