211652_close_icon
views-count13113 դիտում article-date 22:00 05-10-2021

Տիգրան Աբրահամյանը հորդորում է ապահովել Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց պատերազմի հետեւանքների ու այն մասին, թե ինչպես են իշխանությունները մեղադրում բոլորին՝ զինվորին, կամավորականին, հրամանատարին, բացի գիտակցելուց Նիկոլ Փաշինյանի մեղքը. «Սխալվում, կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այս պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել:

Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018-ին՝ հայտնի իրադարձություններից հետո: Դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական նախապատրաստության եւ ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակտումները եւ ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի նախապատրաստելը»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ մեկուսացված չեն. «ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի: 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր