1897 դիտում
10:01 06-10-2021
Դատավոր Դանիբեկյանը մերժել է Ալեն Սիմոնյանի՝ Արմեն Գեւորգյանի համար միջնորդությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ արել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հայաստանյան պատվիրակության կազմում` իր գործընկերների հետ, մեկնի Ստրասբուրգ, մասնակցելու ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, սակայն դատարանն արգելել է պատգամավորին Հայաստանից հեռանալ։
Հայտնի է` Արմեն Գեւորգյանն անցնում է քրեական գործով, եւ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Մենք անդրադարձել ենք այս խնդրին, որ ընդդիմադիրները զրկվում են գործուղումների մեկնելուց։ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ԱԺ նախագահը հատուկ գրություն է պատրաստել եւ միջնորդել դատարանին, որ թույլատրեն Գեւորգյանի մեկնումը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է։ Հայկ Մամիջանյանն էլ, գործընկերային համերաշխությունից ելնելով, հրաժարվել է այդ գործուղումից։
Պարզ է, որ դատավորն ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը: Մնում է պարզել, թե նրան հանձնարարություն տված անձն ինչու չի կանխել ԱԺ նախագահի՝ միջնորդություն ներկայացնելու քայլը, եւ ինչու են դատավորին դնում նման ծանր վիճակի մեջ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4734 դիտում
19:44 07-07-2020
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը