211652_close_icon
views-count2706 դիտում article-date 19:43 06-10-2021

Մեր անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն. Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

news.am-ը գրում է. Այդ անձնավորությունը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել եւ իր նշած օպերատիվ կապը, ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների կատարմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

«Արդյոք այս անձնավորությունն ունի գոնե մի կաթիլ հայրենասիրություն կամ պատասխանատվություն, որ գոնե գնա՝ իշխանությունը թողնելով ինչ-որ մեկին, ցանկացածին, որը չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, ով չունի պայմանավորվածություններ ու խոստումներ թուրքին տված, ու հնարավորություն տա մեզ բոլորիս փրկվելու եւ փրկելու մեր հայրենիքը»,-ասաց նա՝ կասկած հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի իր հարցին:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է (նկատի ունի Արթուր Վանեցյանին, ով այդ ժամանակ եղել է ԱԱԾ տնօրենը-խմբ): Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք: Թող խոստովանի՝ ինչ է պայմանավորվել եւ ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ նման բան չի զեկուցել: Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել: Ուրեմն մեր անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով եւ ձեզնով զբաղվեն, տեսնեն՝ այդ ինչ դավաճանական պյմանավորվածությունների մասին եք խոսել: Դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես:

Մի ժամանակ մոդա էր նոյեմբերի 8-ից հետո, ում գործից հանում էինք, ասում էր՝ հեսա ասուլիս եմ տալու եւ ամեն ինչի մասին պատմելու եմ: Թող ասուլիս տա, հարցազրույց տա: Զգույշ եղեք, եթե այդքան համառորեն գնաք եւ այդքան տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջապատում եք գտնվում: Գուցե դուրս գաք խմբակցությունից, կամ իրեն հեռացնեք խմբակցությունից»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կարծում եմ՝ ավելի լավ, քան դուք դրա մասին  պատմել չի կարող: Վստահ եմ, ժամանակը գալու է ձեր պատմելու»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատմել է ժողովրդին դավադրության ու դավաճանության մասին եւ ժողովուրդը դրան արձագանքել է. «Հույս ունեմ՝ իրավապահ մարմինները դրանցով զբաղվելու առիթներ կունենան: Ես հույս ունեմ, որ այդ զբաղվելու ընթացքում չի պարզվի, որ գովական հայրենիքի շատ կոնկրետ ու յուղոտ հատվածներ ապօրինի ձեւով ծախվել են եւ դրա արդյունքում քաղաքական գործունեություն է ծավալվել: Էլի ասում եմ՝ այդ գաղտնի կապը ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք: 5 մլրդ էին ասում, ի՞նչ եղավ այդ 5 մլրդը»:

Մսանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր