211652_close_icon
views-count1735 դիտում article-date 16:47 07-10-2021

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության  դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը  ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությունը պաշտոնապես մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  եւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր