2324 դիտում
10:13 08-10-2021
4 տարում՝ 4 պետական պաշտոն․ Բագրատ Բադալյանը ռեկորդ է սահմանում Թավշյա Հայաստանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկինների Հայաստանում կային պաշտոնյաներ, որ իրար հետ կապ չունեցող պետական պաշտոններ էին զբաղեցնում` տարիներով մնալով կառավարման պետական համակարգում ու վայելելով պաշտոնից բխող բոլոր առավելությունները: Այդպիսին էին, օրինակ, Արամ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը, մի քանի նախարարություն փոխած Դավիթ Լոքյանը, ուրիշներ:
Թավշյա Հայաստանում պաշտոններ փոխելու հարցում դեռ չեն գերազանցել Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը: Բայց հիմա նրան մարտահրավեր նետող կա` Բագրատ Բադալյանը: Թավշյա Հայաստանում առաջին պաշտոնը Բագրատ Բադալյանը ստացել է 2018-ին՝ նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, մեկ տարի անց՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, մեկ տարի անց՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, մեկ տարի անց՝ հիմա, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Չորս տարում՝ պետական չորս պաշտոն, որից երեքը՝ վարչապետի որոշումներով, մեկը՝ փոխվարչապետի: Սա բացարձակ ռեկորդ է:
Ցավալին այն է, որ ո՛չ աշխատանքի նշանակելիս, ո՛չ ազատելիս հանրությանը չեն տեղեկացնում, թե ինչու նման որոշում կայացվեց. եթե վատ է աշխատել, ու հանել եք, ինչո՞ւ եք վերադարձնում պետական համակարգ` այլ պաշտոնի, եթե լավ էր աշխատում, ինչո՞ւ հեռացրիք պետական համակարգից: Տրամաբանություն չկա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7909 դիտում
12:04 21-11-2020
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
1626 դիտում
00:04 19-01-2014
«Ֆուկուսիմա-1»-ը նոր «ռեկորդ» է սահմանում
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»