20754 դիտում
20:58 11-10-2021
Ալավերդիում թալանել են տեղի՝ Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը. դպրոցին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ալավերդի քաղաքում հաշվառված, 47-ամյա Կարինե Ռամազյանը և հայտնել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Ալավերդի քաղաքի Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին հարկի երկրորդական մուտքի դուռը, ապա մտել դպրոցի տարածք և 1-ին հարկում գտնվող կաթսայատան սենյակից ապամոնտաժելու միջոցով գողացել են 2 հատ «BRE ՏHIANO» տեսակի ջեռուցման կաթսա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝գողը կամ գողերը դպրոցին պատճառել են մոտ 1,5 մլն դրամի վնաս:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ռամազյանը նշված դպրոցի տնօրենն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
25583 դիտում
23:22 30-06-2021
Տավուշի մարզում թալանել են անհատ ձեռներեցի պատուհանների արտադրամասը. նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս