211652_close_icon
views-count18559 դիտում article-date 14:29 12-10-2021

Շուտով առանց պատվաստման կամ թեստի բացասական պատասխանի չի թույլատրվի մտնել ԱԺ շենք. Ալեն Սիմոնյան

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ թեստի բացասական պատասխան չունեցող անձինք շուտով չեն կարողանա մուտք գործել Ազգային ժողովի շենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն մարդիկ, որոնք պատվաստված չեն կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան ԱԺ շենք մուտք չեն գործի»,-ասաց Սիմոնյանը:

Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ  պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից:

Նմանատիպ նյութեր