81500 դիտում
20:14 12-10-2021
Վրաերթ Երևանում. վիրավորին առաջինը օգնության է հասել Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով այնուհետև ահազանգել է շտապօգնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, սակայն վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության է հասել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով ահազանգել է նաև շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, նա ինքն է օգնություն ցուցաբերել վիրավորին:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներն ասում էին՝ նկատեցինք, թե ինչպես է Ա. Թորոսյանը վազելով մոտենում դեպքի վայր, ապա օգնությոն ցուցաբերում վիրավորին, ում կյանքին, բարեբախտաբար, ոչինչ չի սպառնում և նախկին նախարարի զանգից հետո շտապօգնությունն ու պարեկային ծառայությունը շուտ ժամանեցին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+