1582 դիտում
10:01 13-10-2021
Իշխանությունը լուծել է Գյումրիում ընտրությունների հարցը․ համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել իշխանական թեկնածուի մտերիմը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, հայտնեցինք, որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել են մի շարք համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց թվում էր նաեւ Ալբերտ Մարգարյանը, որը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ալբերտ Մարգարյանը Շիրակի գործող մարզպետ, Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Հովհաննես Հարությունյանի մտերիմն է եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակվելուց հաշված ժամեր անց քաղաքապետարանում լծվել է ակտիվ քարոզարշավի՝ բնականաբար ի օգուտ Հովհաննես Հարությունյանի։
Այսպիսով, իշխանությունները, հին ու բարի խնամի-ծանոթ-բարեկամ ընթացակարգով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելով, փորձում են ամեն կերպ վերահսկել հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ընտրությունների ընթացքը։ Իսկ հաշվի առնելով ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների պասիվ կեցվածքն ու թվացող անտարբերությունը՝ կարելի է ենթադրել, որ գրեթե բոլորն արդեն հաշտվել են ընտրություններում իշխանական թեկնածուի հաղթանակի հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2825 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին