211652_close_icon
views-count2022 դիտում article-date 15:26 13-10-2021

Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը. News.am

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու եւ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, հայտնում է news.am-ը։

Նշենք, որ Առուշանյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, նա հուլիսի 16-ից կալանքի տակ է։

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:
Ըստ Առուշանյանի պաշտպանների՝ մեղադրանքի հիմքում Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։ Հիշեցնենք, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրվեցին Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։
Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով. դաշինքը կրում է «Առուշ Առուշանյան» անունը։

Նմանատիպ նյութեր