16532 դիտում
20:18 13-10-2021
Երևանում գործող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ քաղաքացուց գողացել են խոշոր չափի ԱՄՆ դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած ԱՄՆ քաղաքացու դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել 62-ամյա Գարիկ Ա.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարձակալված «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում բացել են իրեն պատկանող երկաթյա պահարանը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Ահազանգով ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր տաք հետքերով բացահայտել են կատարված հանցագործությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն հյուրանոցային համալիրի՝ որպես մաքրուհի աշխատող, 38-ամյա Աննա Վ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ԱՄՆ քաղաքացուց գողացել է 1 400 ԱՄՆ դոլար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: