211652_close_icon
views-count31795 դիտում article-date 18:46 14-10-2021

Քեզ բացակա չենք դնի. 27-ամյա լեգենդ դարձած հերոս, անառիկ էիր պահում Սյունիքի դարպասները, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Վարանդայում վիրավոր ընկերներիդ դուրս բերելիս հանուն Արցախի ու Հայաստանի զոհաբերեցիր ամենաթանկը՝ քո կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ծովակալ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի  բակում տեղադրված Անմահ Արծիվներ հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված  հերոս, կապիտան Լևոն Բաղինյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, որից հետո ուղևորվեցին Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիրի եղեղեցի, որտեղ հոգևոր հովվի կողմից տեղի ունեցավ  տարելիցի առթիվ հոգհանգստի կարգ:

Լ. Բաղինյանը ծնվել է 1993 թ.-ին՝ Երևանում, սովորել և ավարտել է Ծովակալ Հովհաննես  Իսակովի անվան թիվ 132 դպրոցը, այնուհետև ընդունվել  է Մոնթե  Մելքոնյանի անվան վարժարան:

Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  ինստիտուտը, ստացել լեյտենանտի կոչում, ապա ծառայության մեկնել Սյունիքի մարզի  Սիսիանի զորամաս:

Երբ  2020 թ.-ին թուրք–ադրբեջանական խուժանը հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, Լևոնն իր զինակից ընկերների հետ մեկնեց առաջնագիծ, կատաղի մարտեր մղելով Վարանդայի առաջնագծում:

Լևոնը զոհվել է հոկտեմբերի 14-ին՝ վիրավոր ընկերներին կռվի դաշտից դուրս բերելիս:
Երիտասարդ կապիտանը դեռ ծառայության ընթացքում աչքի է ընկել իր մարդկային հատկանիշներով: Միշտ հպարտացել է ազգային հերոսներ Մոնթեով, Սպարապետ Վազգեն Սարգսյանով, Թաթուլ Կրպեյանով, Ջիվան Աբրահամյանով, Նժդեհով:

Իզուր չէր, որ երբ ծառայության է անցել Սիսիանի զորամասում, միշտ հպարտացել է , որ ինքը իր զինակից ընկերների հետ անառիկ է պահում Սյունիքի դարպասները, իսկ  44-օրյա պատերազմը սկսելուց հետո արդեն Արցախում էր:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր