211652_close_icon
views-count1182 դիտում article-date 14:09 20-10-2021

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

Հայաստանի ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, գրող Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:

Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:

Նմանատիպ նյութեր