211652_close_icon
views-count2207 դիտում article-date 12:02 21-10-2021

Գերեզմանատնից գողություն էր արել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերեցին Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Պարզվել է, որ նա տարբեր ամիսների ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր