1285 դիտում
16:21 21-10-2021
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը» թեմային
2021 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը» թեմային:
Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
290 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի ճակատը և կոնսերվատորիայի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի հուշարձանը: Նամականիշի վրա նաև նշված է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակը» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 20 հոկտեմբերի 2021թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 20 000 հ.։

Նմանատիպ նյութեր
1643 դիտում
18:32 23-12-2021
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»