211652_close_icon
views-count942 դիտում article-date 16:34 21-10-2021

Կալանավորի հագուստի աստառի մեջ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:


Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկաների վայր ընկնելուն նմանվող ձայներ: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ալկոհոլին բնորոշ հեղուկով ներնետված 3 պլաստմասե շիշ և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 81,6 գրամ քաշով, առանձնացված 11 զանգված, գործարանային արտադրության 7 դանակ, 3 բջջային հեռախոս, 2 տուփ խաղաքարտ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր