3719 դիտում
10:53 22-10-2021
Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար եւ կատարվածը վերլուծեր։
Միակ մարդը, ով վերջին շաբաթներին ելումուտ է անում եւ անմիջական կոնտակտ ունի նրա հետ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա գրեթե ամեն օր երեկոյան հյուրընկալվում է կառավարական առանձնատանը եւ մի քանի ժամ առանձնանում նրա հետ։
Թե ինչու հենց Ռուբինյանը, եւ ինչ հարցեր են ժամերով քննարկում, մեր աղբյուրները չգիտեն: Ենթադրում են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապը նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխարեն այժմ ապահովում է Ռուբեն Ռուբինյանը, բայց դա ընդամենը վարկած է։
Մեզ ասացին, որ վերջին շաբաթներին անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին չի վստահում, որովհետեւ մամուլում գրվել է, որ ռուսները նրան են տեսնում վարչապետի պաշտոնում, եւ Հայաստանում ռուսական ազդեցության շրջանակներին ասվել է` աջակցեք վերջինիս: Երեկ երեկոյան Փաշինյանը վերջապես հանդիպեց թիմակիցների հետ․ նա ԱԺ էր եկել՝ ՔՊ խմբակցության հետ քննարկելու իրավիճակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1081 դիտում
07:13 21-11-2023
Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից. շփվում է միայն երկու հոգու հետ. «Ժողովուրդ»
1537 դիտում
09:40 13-06-2014
Էպոսագետը մեկուսացել է․ Ժողովուրդ
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ