211652_close_icon
views-count16267 դիտում article-date 15:01 26-10-2021

Արզաքանցյանին սպառնացել են ու պահանջել 8.000.000 դրամ. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 25-ին «Արզաքանցյան Տիգրան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Արզաքանցյանը հաղորդում է տվել այն մասին, որ հաղորդագրություն է ստացվել ոմն օպերատոր էդիկից, որ վերջինիս մոտ առկա է իր անձը վարկաբեկող տեսանյութ:

Ըստ նույն աղբյուրի, Արզաքանցյանին սպառնացել են հրապարակել տեսանյութը, որից հետո նա կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգից տեղեկացել է, որ օպերատորը պահանջել է 8.000.000 դրամ՝ տեսանյութը համացանցում չտարածելու համար: Նախապատրաստվում են նյութեր:

 

Նմանատիպ նյութեր