76248 դիտում
16:03 26-10-2021
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, քանի որ КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները՝ ԶԱՏ պետ Ավետիք Սահակյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Լիպարիտ Ռոստոմյանն ու Մուշեղ Հովաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վարդան Սարգսյանը և Հայկ Հովհաննիսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Պարեկային ծառայությունը, ռազմական ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+