211652_close_icon
views-count1727 դիտում article-date 15:33 29-10-2021

Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Գևորգյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացրած ծրագրերի և մարզային խնդիրների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին՝ Գնել Սանոսյանը նշել է, որ նա նոր մարդ չէ մարզում, տեղյակ է մարզի խնդիրներից և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

Նախարարը կարևորել է պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։

Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար և նշել, որ համատեղ աշխատանքով կկարողանան նպաստել մարզի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր