26925 դիտում
21:03 01-11-2021
Քեզ բացակա չենք դնի. Ասպետականությունից անմահություն. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկազ Մկրտչյանին նվիրված հուշ-երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշ-երեկոյին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հերոսների ընտանիքների անդամներ, հյուրեր:
Միջոցառման սկզբում նախ հարգանքի տուրք մաուցվեց բոլոր հերոսների հիշատակին, որի ընթացքում էլ ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը կատարեց ՀՀ պետական օրհներգը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան հերոսի ուսուցիչները, ընկերները, նաև Հայկի սիրած երգիչ-երգչուհիները:
Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ Ունի երկու քույր, մայր՝ Աննա Մկրտչյանը, հայր՝ Զավեն Մկրտչյանը երկուսն էլ մասնագիտությամբ տնտեսագետներ են։
2006 թվականից ուսանել է Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։
Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որում գրանցել է հաջողություններ։
2006 թվականից մինչև 2014 թվականը սովորել է Ավանի՝ Գալինա Ստարովոյտովայի անվան 177 դպրոցում։
2014 թվականից մինչև 2018 թվականը սովորել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։
2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։
Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+