211652_close_icon
views-count6615 դիտում article-date 23:28 01-11-2021

Ամրապնդելով մշակութային կապերը. Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Իրանը Հայ արվեստագետների աչքերով» խորագրով ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։

Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։  Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:

Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության, արդյունաբերության և այլ ոլորտներում: Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր  ցուցահանդես-մրցույթի մասին: Հայաստանի նկարիչների միությունը համագործակցելով  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Իրանի նկարիչների և արվեստագետների միության հետ համատեղ կազմակերպել էին մրցույթ- ցուցահանդես «Իրանը Հայ արվեստագետների աչքերով»:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 1-ին: Մինչև ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մամլո ասուլիս,որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության Կրթության,գիտության,մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին ու Հայաստանի Հանրապետության նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Բացելով մամլո ասուլիսը Սուրեն Սաֆարյանը մի քանի խոսքով ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության ու հեռանկարների մասին՝նշելով այն հանգամանքն,որ այստեղի մասնակիցներն երբևէ չլինելով Իրանում իրենց աշխատանքներում պատկերել էին յուրովի պատկերացրած այս հնագույն երկիրը: Բացի այդ նա նշեց,որ այստեղ մասնակցում էին ինչպես միության անդամներն,այնպես էլ անհատ նկարիչները: Այնուհետև խոսեցին Արա Խզմալյանը, Աբբաս Աբբաս Բադախշան Զոհուրին ու Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին,ովքերշնորհավորեցին բոլոր մասնակիցներին,հույս հայտնելով,որ մոտ ապագայում այս նախաձեռնությունը կլինի շարունակելի,որին մասնակցելու են իրանցի արվեստագետներն,ովքեր պատկերելու են մեր երկիրը:

Նշենք այն փաստն,որ այս ցուցահանդեսից հետո մրցույթը հաղթող թվով 7 արվեստագետներ մեկնելու են Իրան,որտեղ այցելելով տեղի տեսարժան ու պատմական վայրեր վերադառնալուց հետո կրկին դրանք հանձնելու են թղթին: Մամլո ասուլիսից հետո ստորագրվեց երկու երկրների միջև մշակութային փոխանակման ծրագիր,որին մասնակցելու են Հայաստանի ու Իրանի արվեստագետները: Հուշագիրը ստորագրեցին Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին ու Սուրեն Սաֆարյանը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրեց Սուրեն Սաֆարյանն,ով իր խոսքում շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներից ու կազմակերպիչներից այս հրաշալի նախաձեռնությանը մասնակցելու համար: ողջույնի ու շնորհակալական ելույթներով հանդես եկան Արա Խզմալյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Աբբաս Բադախշան Զոհուրին, Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին:

Բացման արարողության վերջում մրցույթը հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ մասնակիցները Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի կողմից խրախուսական մրցանակներով: Եվ այսպիսով՝այս ցուցհանդեսը կրկին հավաստում է այն մասին,թե որքան հզոր ու ամուր է հարաբերությունները մեր երկրի Իրանի Իսլամական Հանրապետության միջև:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր