211652_close_icon
views-count1926 դիտում article-date 20:00 04-11-2021

Եթե ընդդիմությունը քննիչ հանձնաժողովում կորցնի 1/4 + 1 ձայն ձևաչափը, ապա մեր մասնակցությունը կդառնա ձևական. Ղազինյան. news.am

Եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվի այն կազմով, ինչ այսօր ունի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, անխուսափելիորեն ամեն ինչ բացահայտվելու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, հայտնում է news.am-ը։

Նա նշեց, որ եթե իշխանությունները փորձեն համալրել հանձնաժողովը «հաճախորդների ֆան կլուբի անդամներով», ապա այդ պարագայում ընդդիմությունն առհասարակ պետք է քննարկի այդ հանձնաժողովին իր մասնակցելու նպատակահարմարության հարցը։

«Եթե ընդդիմությունը կորցնի 1/4 + 1 ձայն ձևաչափը, որն այսօր ունի, ապա դրան մեր մասնակցությունը կդառնա ձևական, մենք կամա թե ակամա մաս ենք կազմելու հրեշավոր հանցագործությունների պարտակմանն ու քողարկմանը։ Մեր քաղաքական և մասնագիտական հիմնական թիրախն է դրվագ առ դրվագ բացահայտել այս իշխանության կողմից հայկական պետականության և Արցախի դեմ կատարված դավաճանական հանցագործությունների ամբողջ ծավալը»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նրա խոսքով, նման դեպքում իրավական գործիքակազմը կօգտագործեն՝ դիմելով ՍԴ, եթե գտնեն ակնհայտ հակասություն սահմանադրությանը, խորհրդանում պայքար կմղեն, որպեսզի դա չանցնի։

«Ամեն պատահածի չեն հրավիրում այդ հանձնաժողով, ամեն փողոցային ակտիվիստի չի կարելի թույլ տալ մոտենալ այդ հանձնաժողովին, ստախոս կեղծարարներին չի կարելի թույլ տալ, որ դառնան հանձնաժողովի փորձագետ։

Դատելով վերջին լուրերից, որ պատրաստվում են պատերազմի քարոզչական կեղծիքի հիմնական խոսափող հանդիսացող անձին ներառել հանձնաժողովում որպես փորձագետ, ապա հանձնաժողովում սկսում են «հաղթելու ենք 2» օպերացիան, բայց այս անգամ չեն հաղթելու»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նմանատիպ նյութեր