211652_close_icon
views-count12411 դիտում article-date 20:59 04-11-2021

Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին կարճատեւ այցով Կապանում էր՝ մասնակցելու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստյան արարողությանը, հայտնում է aravot.am-ը։

Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք այցելելով Կապանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցեցին, որից հետո շարժվեցին Սյունիքի մարզպետարան։

Հրանտ Դանիելյանը  Կապանի սիրված ու հարգված արվեստագետներից է, նա գեղանկարիչ է։ Մոտ 10 օր նա Կապանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում էր։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր