1598 դիտում
10:07 05-11-2021
Պատվաստված զինվորականների թիվը գաղտնի է պահվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատվաստումային գործընթացն ընթանում է՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակած հրամանների, հրահանգների եւ մեթոդական ուղեցույցների պահանջների համաձայն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ մեր այն հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում զինվորականների շրջանում ինչ քանակի պատվաստումներ են իրականացվել:
Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ժամկետային, պայմանագրային ու սպայական անձնակազմի զինծառայողների քանի տոկոսն է պատվաստվել, այսինքն՝ զերծ է մնացել թվեր տրամադրելուց ու հրապարակելուց: «Ներկա պահին կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով մեծ թվով զինծառայողներ պատվաստվել են (հստակ թիվը չի նշվում՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը)»,- ասված է ՊՆ պաշտոնական գրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ հատկապես հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին՝ Առողջապահության նախարարության հորդոր-հրահանգից հետո, պաշտպանական գերատեսչությունը հանձն է առել մեծ զինվորականների շրջանում մեծ թվով պատավաստումներ իրականացնել՝ պատվաստումային պատկերը որոշակիորեն փոխելու համար: Այլ կերպ ասած՝ որպեսզի պատվաստման թվերը խայտառակ ցածր չլինեն, պետական գերատեսչությունները լծվել են դա պարտադրանքի լեզվով տարածելու պետծառայողների, այդ թվում՝ զինվորականների վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4518 դիտում
09:37 02-07-2021
Ինչու է գաղտնի պահվում իրականությունը. պատվաստումների ուշագրավ պատկերը․ «Ժողովուրդ»
5675 դիտում
16:10 18-03-2014
Ինչու՞ է գաղտնի պահվում, թե Թևոս Սաֆարյանն առողջական ինչ խնդիրներ ունի
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2086 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»