211652_close_icon
views-count1076 դիտում article-date 16:47 06-11-2021

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետին

Նոլեմբերի 5-ին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել  Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետ, դեսպան Դիմիտրիս Զևելակիսին:

Շնորհավորելով դեսպանին Հունաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Դիմիտրիս Զևելակիսը հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել Տիգրան Մկրտչյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր բովանդակություն կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, ամրապնդման և հայ-հունական  օրակարգն առաջ մղելու նպատակով:

Նմանատիպ նյութեր