211652_close_icon
views-count1476 դիտում article-date 21:55 08-11-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 10 խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 8-ին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 34 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 10 խախտում։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։ 

 

Նմանատիպ նյութեր